Եթե տղամարդիկ լինեն բաց իրենց և մյուսների հանդեպ, կնշանակի, որ Դու կասկածի տակ ես դնում այն համոզմունքը, այն դրվածքը, թե «տղամարդը միշտ ճիշտ է» կամ թե առնականության ու «որձ» լինելու միակ ճանապարհը միայն մեկն է։

Միշտ մրցել ու ապացուցել, որ «ես եմ  ճիշտ տղեն» կամ «ճիշտ տղեն սենց ա լինում», ախր սարսափելի հոգնեցնող ա։
Եթե տղամարդիկ կարողանան խորացնեն իրենց հարաբերությունները՝ չհիմնվելով նվաճումների՝ մեկի հասած-չհասածի ու կարգավիճակի վրա, այ սա իսկական ուժ կլինի։

Բռնությունը ոչ մեկի կյանքը չի լավացնում:
Առնականությունը կամ «իսկական որձ ըլնելը» հաճախ կապվում ա ուժի և բռնություն գործադրելու կամ դրան դիմանալու ունակության հետ։
Տղամարդը ուժեղ կլինի հենց նրանով, որ չարիքին իր ՆԵՐուժով ու խաղաղությամբ հակադարձի։

Քաջությունը երկար ժամանակ համարվել ա առնական իդեալ՝ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց պարագայում։
Էս օրերի քաջությունը համարում եմ, երբ տեսնում ես անարդարություն ու չես լռում։
Երբ կանգնում ես ուրիշի կողքին, ոչ թե շրջանցում ես։ Էսպիսի քաջությունն է փոխում աշխարհը։

Էս՝ մենակ ագրեսիվ ու ինքնանպատակային՝ աշխարհին քո գոյության մասին ապացուցելը չի։
Լսելու և զգացմունքներով արձագանքելու ունակությունը հմտություններ են, որոնք սովորաբար պետք է մշակել՝ հատկապես մեզ՝ տղամարդկանց։
Երբ սկսում ես լսել՝ առանց դատելու ու իսկապես մարդկանց գոյությունը ըմբռնելով, սկսում ես ավելի լավ զգալ թե՛ ինքդ քեզ ու թե՛ քեզ շրջապատողներին։