Բարի գալուստ
tgha-mard.am
Երիտասարդ տղամարդկանց համար նախատեսված հարթակ
Ունես հարցեր կամ անհանգստություններ առողջության, սեռականության, առողջ և միջանձնային հարաբերությունների, սեռավարակների և այլնի վերաբերյալ

Կայքը կօգնի քեզ

Գտնել տեղեկատվություն քեզ հուզող հարցերի վերաբերյալ

Ուղղել հարցեր մեր մասնագետներին և ստանալ պատասխանը կայքի միջոցով

Խոսել մասնագետի հետ առաջացած հարցերի շուրջ անանուն չատում

Գտնել վստահելի և գրագետ մասնագետների կոնտակտներ

Գտնել վստահելի և գրագետ մասնագետների կոնտակտներ
Ուղարկել հաղորդագրություն
Ինչպես դիմել

Գրում եք նամակ մեր
կայքի միջոցով
Մեր մասնագետները ուսումնասիրում են ձեր հարցը


Պատասխանը տեղադրվում է կայքում FAQ բաժնում 5 աշխատանքային օրվա ընթացքում
Հաճախ տրվող հարցեր մասնագետներին
Որքան հաճախ երիտասարդ տղան պետք է ունենա սեռական հարաբերություններ:
Սեռական ակտիվության պահանջները տարբեր են, տարբեր անձանց մոտ՝ կախված անձի առողջական վիճակից, տարիքից, ապրելակերպից, բնական պահանջներից, ինչպես նաև միջանձնային հարաբերություններից։
Չկա այնպիսի մի թիվ, որը պետք է տղամարդը լրացնի իր առողջության կամ սեռականության պահպանման համար:
Արդյո՞ք ճիշտ է այն միտքը, որ հաճախակի սերմնաժայթքումը կարող է օգտակար լինել շագանակագեղձի առողջության պահպանման համար:
Կարող է, այո, օգտակար լինել: Հաճախակի սերմնաժայթքումը՝ լինի դա սեռական հարաբերության, թե ձեռնաշարժության միջոցով, կարող է օգտակար լինել շագանակագեղձի առողջության պահպանման հարցում: Սակայն շագանակագեղձի առողջության պահպանման նպատակով միայն չարժե ունենալ սեռական հարաբերություններ:
Ի՞նչ կարող եմ անել էրեկցիայի խնդիրների դեպքում: Չի կրում մշտական բնույթ, կարող ենք դա կապել հոգնածության, տարբեր զուգընկերներ փոխել և այլնի հետ, եթե մշտական է
Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Եթե էրեկցիայի խնդիրները չեն կրում մշտական բնույթ, ապա դա կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով՝ լարվածություն, անհանգստություն, բազմաթիվ զուգընկերների առկայություն, առողջ ապրելակերպի բացակայություն և այլն: Սակայն, եթե այն կրում է մշտական բնույթ, ապա պետք է դիմել մասնագետի աջակցության:
Ես ունեմ լատեքսի նկատմամբ անտանելիություն։ Պահպանակների ի՞նչ այլընտրանքներ կարող եմ օգտագործել:
Այս հարցի պատասխանը գտնելուց առաջ, կարևոր է հիշել, որ նման խնդրի պարագայում ցանկալի չէ բացառել պահպանակների կիրառումը վտանգելով սեփական և զուգընկերոջ առողջությունը: Եթե լատեքսը ալերգիկ ռեակցիա է առաջացնում, մի անհանգստացեք: Կան պոլիուրեթանային և սինթետիկ նիտրիլային պահպանակներ, որոնք դժվար է գտնել հայաստանյան շուկայում, սակայն հնարավոր է գտնել և պատվիրել այլ վստահելի հարթակներում: