Արի տեսնենք՝ ինչն ինչոց ա:
Առնականությունը տղամարդուն կամ տղամարդկային կերպարին բնորոշ հատկությունների, վարքագծի և աշխարհընկալման համակցությունն է։ Այն հաճախ կապվում է ուժի, հաստատակամության, պատասխանատվության, քաջության և ինքնավստահության հետ։
Սոցիալական ու մշակութային միջավայրից կախված՝ առնականության ընկալումները կարող են տարբեր լինել: Որոշ [իրա]վիճակներում և համատեքստերում այն կարող է ընդգծել հոգատարությունը, հուզական կայունությունը և սոցիալական արդարության համար պատասխանատվությունը, մինչդեռ այլ դեպքերում կարող է լինել ավելի կոշտ ու պահպանողական։
Ժամանակակից աշխարհակարգ(եր)ում կարևորվում է հասուն առնականությունը: Այն ինքնագիտակցության, շրջապատի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի և գենդերային վնասակար կարծրատիպերից դուրս գալու կարողության մասին է:
Արքետիպը հիմնարար կերպար կամ պատկեր է, որը գոյություն ունի մարդկության հավաքական հիշողության մեջ և փոխանցվում է սերունդից սերունդ։ Սրանք խորքային նախատիպեր են, որոնք ձևավորում են մեր մտածելակերպը, վարքագիծը և հուզական աշխարհը։
Արքետիպերը հանդիպում են մշակույթում, դիցաբանությունում, հեքիաթներում և առօրյա կյանքում։ Օրինակ՝ կերպարներ, ինչպիսիք են Քաջ հերոսը, Իմաստուն ծերունին, Մայրը կամ Թագավորը/Արքան, ճանաչելի են տարբեր ավանդույթներում և հավատային համակարգերում։
Արքետիպերը ազդում են մեր ինքնության վրա, մեր դերի վրա հասարակության մեջ և օգնում են մեզ ավելի խորությամբ հասկանալ թե՛ ինքներս մեզ, թե՛ ուրիշներին։
Կան առնականությանը հատուկ արքետիպեր, որոնք ձևավորվել են (և շարունակում են ձևավորվել) մշակութային, հոգեբանական և պատմական համատեքստերում։
Կարլ Յունգի արքետիպային տեսությունը և և մի քանի այլ ժամանակակից հեղինակների հետազոտությունները առանձնացնում են արքետիպեր, որոնք բնորոշում են հասուն առնականությունը, տղամարդու հոգեբանական զարգացման փուլերը և և դրանց հետ փոխկապակցված վարքագծային մոդելները:
Ձևավորված և, բազմապիսի գործոններով պայմանավորված, այսօր արդիական են՝
- Արքա – խորհրդանշում է կայուն առաջնորդությունը, պատասխանատվությունը և հոգատարությունը։
Արքան ոչ միայն կարգ ու կանոն է հաստատում, այլև ոգեշնչում է իր շրջապատին՝ արդյունքում ստեղծելով ներդաշնակություն։ - Մարտիկ – իր հետ բերում է վճռականությունը, տոկունությունը և պաշտպանական էության մարմնացումը:
Մարտիկը նպատակասլաց է, սակայն երբեմն կարող է ինչպես ուղղակի ընկնել, այնպես էլ ընկնել իր իսկ ագրեսիայի ծուղակը: - Մոգ – խորհրդանշում է իմաստնությունը, ներըմբռնումը (ինտուիցիան), գիտելիքը։ Մոգի արքետիպը կարող է բնորոշ լինել այն տղամարդուն, որը փնտրում է իմացության, խորաթափանցության (անգ.՝ «insight») և փոխակերպման որակներով մարմնացումներ:
- Սիրահար – կրքի, զգայունության, կյանքի գեղեկության և դրա այլ երևույթների փոխկապակցվածության հանդեպ սիրո մարմնավորումն է: Այս արքետիպը կարևոր նշանակություն ունի տղամարդու հուզական [ներ]աշխարհի և դրա կայունության մեջ։
Շարունակելի…