Ընդհանուր առմամբ, մենք՝ տղամարդիկս, ունենք ավելի ոչ ողջունելի առողջական սովորություններ և ավելի կարճ կյանքի տևողություն, քան կանայք:

Սակայն մեր առողջության հետ կապված խնդիրները միայն մեզ վրա չէ, որ ազդում են: Դրանք զգալի ազդեցություն ունեն նաև մեր ընտանիքի անդամների, մտերիմների և ընկերների վրա: Ստորև գրված պայմանները, որոնց մասին ես կխոսեմ, կարող են ազդել ամեն ինչի վրա՝ սեռական և ամուսնական հարաբերություններից սկսած, մինչև կյանքի որակ ու տևողություն: 

Ցավոք սրտի, տղամարդկանց համար շատ դժվար է խոսել այս հարցերի մասին, հատկապես սեքսին կամ առնականությանը վերաբերողներին: Լրջորեն վերաբերվելով նույնիսկ ամենափոքր ի հայտ եկող ախտանիշերին և քննարկելով դրանք քո կողմից ընտրված բուժաշխատողների հետ՝ դու ավելի ակտիվ դեր կունենաս քո սեփական առողջության պահպանման գործում: Կրթելով մեզ՝ տղամարդկանց, առողջական զգայուն խնդիրների մասին և, այդ տեղեկատվությունը փոխանցելով մեր սիրելիներին, մենք կարող ենք նաև փրկել մեր կյանքը:

Մի քանի խորհուրդ, որոնք ցանկալի է մտապահել մեր՝ տղամարդկանց ընդհանուր առողջությանը վերաբերող հարցերում

Այցելե՛ք Ձեր բոլոր բժիշկներին
Շատ մարդիկ չեն սիրում բժշկի, ատամնաբույժի կամ ակնաբույժի դիմել, բայց ամենամյա տեսակցություններ ունենալը կարևոր է մեր առողջությունը պահպանելու համար: Այս այցելություններին գնալու համար ջանք գործադրելով՝ դու զգալիորեն նվազեցնում ես առողջական հարցերում սոթ տալու վտանգը: Ստուգումները նույնիսկ ավելի կարևոր են դառնում, եթե դու առողջական խնդիր ունես: Այս պարագայում մասնագետները կկարողանան հետևել քո առողջության և դրա ընթացիկ առաջխաղացմանը: Մինչ մարդիկ կարծում էին, որ բավական է սովորական դարձած ամենօրյա զբաղմունքներով ֆիզիկապես ակտիվ լինելը, ավելի շատ մարդիկ սկսում են գիտակցել, որ իրենք մասնագիտացված խնամքի կարիք և, երբեմն, պահանջ ունեն՝ վերջինս զուգահեռելով բժշկի մոտ տարեկան այցերին: 

Թեև մասնագետը կախված է լինելու քո [իրա]վիճակից, արևի ազդեցությունը, որն ուժգնանում է ամռան և աշնան առաջին ամիսներին, կարելի է ասել, որ նույնպես լավ ժամանակ է դարձնում ինչպես ակնաբույժի, այնպես էլ մաշկաբանի հետ հանդիպումներ նշանակելու համար:  

Տարիքին զուգընթաց աչքերը քո ընդհանուր առողջության հսկայական ցուցանիշն են: Եթե ​​նկատում ես քո տեսողության ուղղակի փոփոխություն, համոզված եղիր, որ հնարավորինս շուտ կարիք ունես դիմելու ակնաբույժի: Տարիներ շարունակ արևի ազդեցության տակ մնալը կարող է հանգեցնել տեսողության վատթարացմանը, այնպես որ նախքան ամառվա եռումը սկսելը՝ սովորական ստուգումներ կատարելը հիանալի գաղափար է: Այդ հանդիպումից հետո փորձիր ամեն տարի կամ ավելի պարբերաբար թարմացնել քո ակնոցները (եթե կա ցուցում ակնոց կրելու): Բարեբախտաբար, առցանց գնումների աճի հետ մեկտեղ կան տղամարդկանց մատչելի և դիմացկուն ակնոցների բազմաթիվ տարբերակներ, որոնք հասանելի են տարբեր ոճերում: Բացի քո ոսպնյակները թարմացնելուց, լավ գաղափար է նաև ունենալ արևային ակնոցներ, գլխարկ կամ դեմքը ծածկող որևէ տեսակ՝ քո աչքերը ճառագայթներից պաշտպանելու համար: Բացի քո տեսողության պահպանումից, կարիք կա կենտրոնանալու մաշկի առողջության վրա: Օգտագործիր այս ժամանակը մաշկաբանին տեսակցելու համար, որպեսզի կարողանաս ոտքից գլուխ մաշկի ստուգում անցնել: Ինչպես աչքերի դեպքում, այնպես էլ մաշկի պարագայում արևի ճառագայթները կարող են բացասական ազդեցություն թողնել: Արևի ազդեցության տակ տարիների ընթացքում լինելը կարող է հանգեցնել այնպիսի դրսևորումների, ինչպիսիք են կնճիռները, կաշվե մաշկը, լյարդի բծերի առաջացումը և մելանոման: Մաշկաբանի մոտ համապարփակ հետազոտվելը կօգնի հնարավորինս բացառել արևի հետևանքով առաջացած ցանկացած խնդիր:

Պարբերաբար մարզվե՛ք
Ակտիվության մեջ մնալը մեծ արժեք է առողջությանդ համար: Շատերը կարծում են, որ մարզվելը պարզապես ֆիզիկական օգուտ է բերում, այնինչ այն նույնքան օգնում է քեզ հոգեպես: Նույնիսկ եթե օրվանիցդ ընդամենը երեսուն րոպե հատկացվի մարզվելուն, կնկատես հսկայական տարբերություն մարմնիդ և մտքիդ փոխազդեցության մեջ: Մարմնամարզությունը բերում է դրական թուլացման, ներքին խաղաղության, ավելի լավ քնի, հոգեկան առողջության լավացման և այլ դրական նշաններ և օգուտներ: Ճիշտ այնպես, ինչպես ամենամյա բժշկական տեսակցությունների գնալը, մարմինը վարժություններով բեռնելը կարող է զգալիորեն նվազեցնել մարմնումդ առաջացող որևէ խնդիրների և լուրջ հիվանդությունների ռիսկը: Կան նաև բազմաթիվ տարբեր եղանակներ, որոնցով դու կարող ես ներառել մարզումները առօրյայիդ, օր.՝ ընտանիքիդ կամ ընկերներիդ հետ, և ամենահետաքրքիր միջոցներից մեկը երեխաների հետ մարզվելն է: Դու ոչ միայն ավելի շատ ժամանակ կանցկացնես քո սիրելիների հետ, այլ նաև կզգաս՝ մարզվող ընկեր ունենալը բարձրացնում է մոտիվացիան: 

Պահպանեք առողջ սննդակարգ
Արագ սննդի կամ այլ արագ և հեշտ լուծումների փոխարեն սննդարար կերակուրներ ուտելը չափազանց կարևոր է առողջությանդ համար: Մարմինը լցնելով մրգերով և բանջարեղենով, դու կնկատես էներգիայիդ մակարդակի հսկայական բարելավման նշաններ: Դու կարող ես նաև նկատել մաշկի ավելի թարմ լինելը. առողջ սնվելը շատ այլ առավելություններ ունի, քան միայն էներգիայի զգացումը: Եթե ​​դժվարանում ես պարզել, թե ինչպես սնվել, մտածիր սննդի պլան կամ ժամանակացույց կազմելու մասին, որը կօգնի ճիշտ ուղու վրա պահել քեզ: Քո կերակուրը ժամանակից շուտ պատրաստելը մի շարք առավելություններ ունի, ուստի մտածիր, թե որ համակարգը լավագույնս կաշխատի քո կենսակերպի համար: Այս ամենը մի քայլ առաջ տանելու համար մտորիր սննդի օրագիր կազմելու մասին՝ ճշգրիտ չափելու համար, թե ինչպես են որոշ մթերքներ փոխազդում իրար և քո հետ: Սննդի օրագրերը պարզապես թույլ են տալիս ավելացնել որոշ որակական դիտանկյուն, այնպես որ դու զբաղված չես միայն կալորիաներն ու ածխաջրերը հաշվարկելով:  Հավասարակշռված սնդդակարգ գտնելը և պահպանելը հիանալի միջոց է առողջությունդ՝ շատ առումներով բարելավելու համար: 

Առաջնահերթություն տվեք հոգեկան առողջությանը  
Հոգեկան առողջությունը առաջնահերթությունների մեջ ներմուծելը չափազանց կարևոր է քո ընդհանուր առողջության համար: Հաճախ հոգեկան առողջության խնամքը կարող է անտեսվել, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր առողջությանը նպաստելու ուղիների մասին մտածելուն, հատկապես տղամարդկանց համար: Քո հոգեհուզական վիճակը նույնքան կարևոր է, որքան քո ֆիզիկականը: Ցանկալի է միշտ ջանք գործադրել դրան հետևելու համար, ինչպես մարմնիդ այլ մասերի դեպքում:  

Եթե ​​հարկ ես համարում, որ քեզ անհրաժեշտ է այս հարցում ավելի առաջ քայլել, սկսիր մտածել հոգեկան առողջության մասնագետի հետ հանդիպումներ նշանակելու մասին: 

Այսօր կան մի շարք հոգեբանական խորհրդատվական և հոգեթերապիայի առցանց ծառայություններ, որոնք կարող ես ընտրել, ինչը նշանակում է, որ դու կարող ես ստանալ անհրաժեշտ օգնություն քեզ իսկ ավելի հարմար միջավայրում: Մեր դինամիկ առօրյա կյանքում առողջությունը հաճախ կարող է մղվել հետին պլան, մինչև որևէ խնդիր ի հայտ չգա: Առողջության վրա կենտրոնանալու համար քո օրվա նույնիսկ ընդամենը մի քանի րոպե հատկացնելը կարող է մեծապես ազդել մարմնի որպիսիության վրա: