Մեր մասին

Բարի գալուստ երիտասարդ տղա-մարդկանց համար նախատեսված տեղեկատվական հարթակ.

Հարթակի նպատակն է՝ երիտասարդ տղա-մարդկանց տեղեկատվության և աջակցության տրամադրման միջոցով օգնել լինելու առողջ և բարեկեցիկ:

Հուսով ենք այս հարթակը կդառնա քեզ համար վստահելի մի տեղ, որտեղ դու կկարողանաս կիսվել քո անհանգստություններով, մտքերով և հարցերով և գտնես վստահելի և գրագետ զրուցակից, խորհրդատու, ինչպես նաև մասնագետներ:

Հասկանալով, որ առողջությունը, սեռականությունը և հարաբերությունները չբացահայտված տարածք է, մենք ձեռնամուխ ենք եղել գրագետ տեղեկատվություն, խորհուրդներ և աջակցություն տրամադրել քեզ առավել առողջ և բարեկեցիկ կյանք տանող քո ճամփորդության ընթացքում: 

Մենք այստեղ ենք լսելու քո մտահոգությունները, ստանալու քեզ հուզող հարցեր և գրագետ մասնագետների աջակցությամբ օգնելու քեզ գտնել լուծումներ և պատասխաններ: 

Կայքում մենք անդրադառնալու ենք այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ առողջ հարաբերությունները, սեփական մարմնի ընկալումն և ընդունումն այնպիսի, ինչպիսին այն կա, ինչպես սիրել և հոգ տանել սեփական մարմնի համար, առողջ սեռական հարաբերություններ, համաձայնություն: 

Կայքի օգնությամբ դու կարող ես նաև ստանալ անհատական խորհրդտավություն, ուղղել քեզ հուզող հարցեր անանուն շփման հարթակում:

 Այստեղ դու կարող ես գտնել տեղեկատվություն հետևյալ ոլորտներում՝

  1. Առողջություն: Առողջ ապրելակերպ և հիգիենա:
  2. Սեռական կրթություն: Սեռականություն, սեռավարակներ, ինչպես պաշտպանվել սեռավարակներից, հակաբեղմնավորիչ միջոցներ:  
  3. Հասունացում:   Սեռական օրգանների կառուցվածք, սեռական հասունացման շրջանում կատարվող փոփոխություններ, ձեռնաշարժություն: Դեռահասության և պատանեկության տարիքային հոգեբանական առանձնահատկությունները:
  4. Առողջ հարաբերություններ: Առողջ հարաբերություններ զուգընկերոջ հետ, առողջ հաղորդակցում, կոնֆլիկտների լուծում, առողջ հարաբերություններ սեփական մարմնի հետ:
  5. Սեռական հարաբերություններ: Սեր և մտերմություն: Սեռական հարաբերությունների տեսակները, «համաձայնություն» սեռական հարաբերություններում: