Ուղարկի՛ր մեզ նամակ

Ուղարկել նամակ






    Հաճախ տրվող հարցեր մասնագետներին

    Որքան հաճախ երիտասարդ տղան պետք է ունենա սեռական հարաբերություններ:

    Սեռական ակտիվության պահանջները տարբեր են, տարբեր անձանց մոտ՝ կախված անձի առողջական վիճակից, տարիքից, ապրելակերպից, բնական պահանջներից, ինչպես նաև միջանձնային հարաբերություններից։

    Չկա այնպիսի մի թիվ, որը պետք է տղամարդը լրացնի իր առողջության կամ սեռականության պահպանման համար:

    Արդյո՞ք ճիշտ է այն միտքը, որ հաճախակի սերմնաժայթքումը կարող է օգտակար լինել շագանակագեղձի առողջության պահպանման համար:

    Կարող է, այո, օգտակար լինել: Հաճախակի սերմնաժայթքումը՝ լինի դա սեռական հարաբերության, թե ձեռնաշարժության միջոցով, կարող է օգտակար լինել շագանակագեղձի առողջության պահպանման հարցում: Սակայն շագանակագեղձի առողջության պահպանման նպատակով միայն չարժե ունենալ սեռական հարաբերություններ:

    Ի՞նչ կարող եմ անել էրեկցիայի խնդիրների դեպքում: Չի կրում մշտական բնույթ, կարող ենք դա կապել հոգնածության, տարբեր զուգընկերներ փոխել և այլնի հետ, եթե մշտական է

    Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Եթե էրեկցիայի խնդիրները չեն կրում մշտական բնույթ, ապա դա կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով՝ լարվածություն, անհանգստություն, բազմաթիվ զուգընկերների առկայություն, առողջ ապրելակերպի բացակայություն և այլն: Սակայն, եթե այն կրում է մշտական բնույթ, ապա պետք է դիմել մասնագետի աջակցության: 

    Ես ունեմ լատեքսի նկատմամբ անտանելիություն։ Պահպանակների ի՞նչ այլընտրանքներ կարող եմ օգտագործել:

    Այս հարցի պատասխանը գտնելուց առաջ, կարևոր է հիշել, որ նման խնդրի պարագայում ցանկալի չէ բացառել պահպանակների կիրառումը վտանգելով սեփական և զուգընկերոջ առողջությունը: Եթե ​​լատեքսը ալերգիկ ռեակցիա է առաջացնում, մի անհանգստացեք: Կան պոլիուրեթանային և սինթետիկ նիտրիլային պահպանակներ, որոնք դժվար է գտնել հայաստանյան շուկայում, սակայն հնարավոր է գտնել և պատվիրել այլ վստահելի հարթակներում: